Իսպանիայի գավաթ. «Բետիսը» մեծ դժվարությամբ հաղթահարեց 4-րդ լիգայի ակումբի արգելքը 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Բետիսը», լրացուցիչ ժամանակ ներառյալ, հյուրընկալվելիս 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ 4-րդ լիգան ներկայացնող «Նավալկառներոյի» նկատմամբ։
Հիմնական ժամանակում գրանցվեց 2:2 հաշիվը։
Անդալուլզյան ակումբը 5-րդ րոպեին` Ռոդրիգո Ռիկելմեի գոլից հետո, բացեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսում տանտերերն անսպասելի երկու գոլ խփեցին ու մինչև հանդիպման վերջնամասը պահում էին առավելությունը. 49-րդ ու 79-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Վարոն և Քենսլի Վասկեսը։
Հյուրերին պարտությունից 90+2-րդ րոպեին փրկեց Ռոդրիգո Մարինան` խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմի հաղթական գոլը 96-րդ րոպեին խփեց Ռիկելմեն` գրանցելով դուբլ։
117-րդ րոպեին Իսկոն կարող էր մեծացնել «Բետիսի» առավելությունը, բայց չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից։
Այսպիսով, «Բետիսը» մեծ դժվարությամբ դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml