Ստյոպա Մկրտչյանը երկար դադարից հետո վերադարձավ «Նյուրնբերգի» մեկնարկային կազմ 🎥
Երկրորդ Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Նյուրնբերգը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Դարմշտադտին»։
Միրոսլավ Կլոզեի գլխավորած թիմի գոլերը խփեցին Պիթ Սքոբելն ու Վիլիամ Բովինգը։
Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Ստյոպա Մկրտչյանը։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը նախորդ անգամ ակումբի մեկնարկային կազմում եղել էր մարտի 7-ին` մասնակցելով «Ֆորտունա Դյուսելդորֆի» հանդիպմանը։
«Նյուրնբերգը» 24 միավորով երկրորդ տեղում է, «Դարմշտադտը»` 9 միավորով 17-րդ։
Հանդիպման գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml