Ծանրամարտի ԱԱ. Մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երկու ներկայացուցիչ 📸
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային նախավերջին օրը պայքարի դուրս կգա Հայաստանի ներկայացուցիչ` Էմմա Պողոսյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ` 86 կգ)։
Եվրոպայի գործեղ չեմպիոն Պողոսյանը երկամարտի համար նախնական պատվիրել է 261 կգ, իսկ Գյուրջյանը` 257։
A խմբում հայտավորված գրեթե բոլոր ծանրորդները երկամարտի համար պատվիրել են նույն քաշը։
Էլլա Նիքոլսոնի (ԱՄՆ) նախնական պատվերը 266 կիլոգրամ է, Ալինա Մարուշչակինը (Բահրեյն)` 265, Անամջան Ռուստամովայինը (Թուրքմենստան)` 262, Վականա Նագիշամայինը (Ճապոնիա), Յուդելինա Պեգուերո Մեխիայինը (Դոմենիկյան Հանրապետություն), Իրինա Դամբրովսկայաինը (Ուկրաինա) և Ռիգինա Ադաշբաևայինը (Ուզբեկստան)` 260-ական, Վալերիա Մոսկերա Ռիվասինը (Կոլումբիա)` 258, իսկ Սուհյոն Կիմինը (Հվ. Կորեա)` 257։
Միայն աշխարհի կրկնակի, Ասիայի եռակի չեմպիոն Լյաո Գույֆանն (Չինաստան) է ակնհայտ ավելի շատ պատվիրել։ 25-ամյա ծանրորդը երկամարտի համար նախնական հայտավորել է 280 կգ։
86 կգ քաշային կարգի A խմբի ծանրորդների պայքարը Երևանի ժամանակով 15:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ