Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ` չգրանցելով երկամարտի արդյունք 📸/🎥
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը (110 կգ) երկամարտի արդյունք չգրանցեց։
Եվրոպայի եռակի չեմպիոնը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում կատարեց` գլխավերևում պահելով 183-կիլոգրամանոց ծանրաձողը։
Հրում վարժությունում 23-ամյա ծանրորդը երկու անգամ չկարողացավ բարձրացնել 217 կիլոգրամը, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց` ստանալով զրո։
Կարիերայում չորրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձավ Ակբար Ջուրաևը` գրանցելով երկամարտի 432 կգ (198+234) արդյունք։ Ուզբեկ ծանրորդը համաշխարհային ռեկորդներ սահմանեց պոկում վարժությունում ու երկամարտում։
Իրանցի Ալիռեզա Նասիրին 418 կգ (185+233) արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն։ Թուրքմենստանի ներկայացուցիչ Շահզադբեկ Մատյակուբովն էլ երկամարտում գրանցեց 417 կգ (187+230) արդյունք` դառնալով բրոնզե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ակբար Ջուրաև, Գարիկ Կարապետյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ