Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը 🎥
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Դարպասապահներ` Օգնյեն Չանչարևիչ «ԻՄՏ «Բելգրադ», Սերբիա), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»), Ալեքսանդր Միշիև («Ուրարտու»), Գոռ Մատինյան («Սարդարապատ»)։
Պաշտպաններ` Արտեմ Բանդիկյան (ԲԿՄԱ Մոսկվա Ռուսաստան),
Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Խարիտոն Այվազյան (բոլորը` «Ուրարտու»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա),
Ստյոպա Մկրտչյան («Նյուրնբերգ», Գերմանիա), Նաիր Թիկնիզյան («Օլիմպիակոս», Հունաստան), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Արգիշտի Պետրոսյան (ԲԿՄԱ)։
Կիսապաշտպաններ` Կառլեն Հովհաննիսյան («Ակրոն», Ռուսաստան),
Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան),
Գոռ Մանվելյան («Նոա»), Կարեն Մուրադյան («Արարատ-Արմենիա»), Կարեն Նալբանդյան, Էդգար Փիլոյան (երկուսն էլ` «Ալաշկերտ»), Հովհաննես Հարությունյան («Փյունիկ»)։
Հարձակվողներ` Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա»), Էդգար Սեվիկյան («Սեուտա», Իսպանիա), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան («Լեխիա Գդանսկ», Լեհաստան), Արթուր Միրանյան («Իրոնի Տիբերիաս», Իսրայել), Արթուր Ղարիբյան («Ռոդինա», Ռուսաստան), Հրանտ-Լեոն Ռանոս («Տեներիֆե», Իսպանիա)։
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Երևանում կմրցի Կիպրոսի դեմ, իսկ երեք օր անց Ռիգայում կհանդիպի Լատվիայի թիմին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը C դիվիզիոնի երկրորդ խմբում 4 միավորով երրորդ տեղում է։ Առաջատար Չեռնոգորիան ունի 10 միավոր, Կիպրոսը հավաքել է 7, իսկ Լատվիան` 1 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ազգերի լիգա, Եղիշե Մելիքյան, Լատվիա - Հայաստան, Լատվիայի հավաքական, Կիպրոսի հավաքական, Հայաստան - Կիպրոս, Հայաստանի-հավաքական