ՉԼ. «Կոմոն» ոչնչացրեց «Լանսին»` ջախջախելով անհավանական հաշվով 🎥
ՉԼ. «Կոմոն» ոչնչացրեց «Լանսին»` ջախջախելով անհավանական հաշվով 🎥
05/11/2026 - 01:58

Չեմպիոնների լիգայի Լիգայի 4-րդ տուրում «Կոմոն» հյուրընկալվելիս 9:1 հաշվով ջախջախեց «Լանսին»։

Իտալական ակումբից փայլեց Անաստասիոս Դուվիկասը, որը հեթ-տրիկ գրանցեց։ Հույն հարձակվողը 6 գոլով գլխավորում է Լիգայի փուլի լավագույն ռմբարկուների ցուցակը։

Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Նիկո Պասը, Մարկ-Օլիվեր Կեմպֆը, Լուկաս Դա Կունյան, Մատեո Լիբերալին, Մարտին Բատուրինան ու Մատեո Պապակոլին։

«Կոմոն» տարավ ակումբի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ «Բիանկոբլուն» ավելի խոշոր հաշվով հաղթանակ տարել է միայն 1942 թվականին` 14:0 պարտության մատնելով «Վիս Նովա Ջուսանոյին»։

«Լանսն» էլ կրեց ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը։ Նախորդ հակառեկորդը ֆրանսիական ակումբը գրանցել էր 2013թ. մայիսի 10-ին` Լիգա 2-ի հերթական խաղում «Գենգամին» պարտվելով 0:7 հաշվով։

«Կոմոն» հաղթանակից հետո 9 միավորով 4-րդ տեղ բարձրացավ։ «Լանսը» 3 միավորով նահանջեց 33-րդ տեղ։

Հանդիպման գոլերը` այստեղ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026