ԵԼ. «Արարատ-Արմենիան» պայքարն սկսեց խոշոր հաշվով պարտությամբ 🎥
ԵԼ. «Արարատ-Արմենիան» պայքարն սկսեց խոշոր հաշվով պարտությամբ 🎥
16/09/2026 - 22:38

Եվրոպա լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»։

Չեխական ակումբը շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ. 20-րդ ու 22-րդ րոպեներին անկյունայինի խաղարկումից հետո 201սմ հասակ ունեցող Թոբիաս Գուդալը դուբլ գրանցեց։

53-րդ րոպեին հյուրերի առավելությունը մեծացրեց Խոն Մերկադոն։

55-րդ րոպեին Մանուել Տուլիպայի գլխավորած թիմից աչքի ընկավ Բրունու Վիլսոնը` խփելով հայկական ակումբների պատմության մեջ առաջին գոլը Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։

71-րդ րոպեին հանդիպման վերջին գոլը խփեց «Սպարտայի» կիսապաշտպան Պատրիկ Վիդրան։

Հայաստանի չեմպիոնը մրցաշարի երկրորդ տուրում մրցակցի դաշտում կմրցի լեհական «Յագելոնիայի» դեմ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին, մեկնարկը` ժամը 23:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026