«Ման. Սիթին» ֆանտաստիկ քամբեքով հաղթեց «Բորնմութին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ։
Հյուրերը 26-րդ րոպեից Մարկուս Տավերնիեի գոլի շնորհիվ հաղթում էր, բայց «Քաղաքաբնակները» խաղավերջում կարողացան քամբեք անել։
Մանկունիական գրանդից հերոսացավ Ռայան Շերկին։ Ֆրանսիացի կիսապաշապանը փոխարինման դուրս գալուց հետո երկու ասիստ կատարեց` 84-րդ ու 90+1-րդ րոպեներին օգնելով աչքի ընկնել համապատասխանաբար Մարկ Գեհիին ու Յոշկո Գվարդիոլին։
Այսպիսով, «Սիթին» նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի օրոք տարավ առաջին հաղթանակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml