«Արսենալը» չեմպիոնության պաշտպանությունը փայլուն հաղթանակով սկսեց 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Արսենալը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Քովենթրի Սիթիին»։
«Զինագործներից» մեկական գոլ խփեցին Կայ Հավերցը, Բուկայո Սական ու թիմի ավագ Մարտին Էդեգորը։
Միկել Արտետայի գլխավորած թիմը մրցաշրջանի առաջին 3 միավորը վաստակեց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml