ԵԼ. «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները «Ցելյեի» արգելքը չհաղթահարելու դեպքում 📸
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Սլովակիայի չեմպիոն «Ցելյեի» արգելքը չհաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում Հայաստանի չեմպիոնի հավանական մրցակիցները։
- «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)/«Գուրնիկ Զաբժե» (Լեհաստան)
- «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)
- «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար)/«Օմոնիա» (Կիպրոս)
- ԿուՊՍ (Ֆինլանդիա)/«Ունիվերսիտատեա Կրայովա» (Ռումինիա)
Վիճակահանությամբ շեղագծով առանձնացված զույգերից մեկը ստանալու դեպաում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը կհանդիպի այդ դիմակայության հաղթողին։
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 3-ին, մեկնարկը` ժամը 15:00-ին։
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» դիմակայթյան առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին Հայաստանում, իսկ պատասպան մրցավեճը` օգոստոսի 11-ին Սպովենիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԵԿ, Արարատ-Արմենիա, Գուրնիկ, Եվրոպա-լիգա, Լինքոլդ Ռեդ Իմպս, ԿուՊՍ, Ունիվերսիտատեա Կրայովա, Չեմպիոնների-լիգա, Վիկտորիա-Պլզեն, Ցելե, Օմոնիա, ՖԵրենցվարոշ