Հայաստանի Պրեմիեր լիգան մրցաշրջանը մեկնարկեց պատմական ու խոշոր հաշվով հաղթանակով 🎥
Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանը։
Մրցաշրջանի բացման խաղում առաջնության նորեկ «Սարդարապատը» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Վանին»։
Ալեքսանդր Տոռեսի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Լևոն Պետրոսյանը, Համլետ Մինասյանը, Ջանիկ Դավթյանը և Արթուր Դանիելյանը։ «Վանից» աչքի ընկավ Պետրոս Ավետիսյանը։
«Սարդարապատը» Հայաստանի Պրեմիեր լիգայում տարավ ակումբի պատմության մեջ առաջին հաղթանակն ու 3 միավոր վաստակեց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml