ԵԼ. «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը որակավորման երրորդ փուլում
ԵԼ. «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը որակավորման երրորդ փուլում
20/07/2026 - 15:45

«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» արգելքը չհաղթահարելու դեպքում պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում` մրցելով «Էգնատիա» (Ալբանիա) – «Ցելյե» (Սլովենիա) պարտվողի դեմ։

Վերոնշյալ երկու դիմակայությունների հաղթողներն էլ զույգ կկազմեն Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։

«Արարատ-Արմենիա» – «Շեմրոկ Ռովերս» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Երևանում, պատասխան մրցավեճը` հուլիսի 28-ին Դուբլինում։

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 6-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 13-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026