Դե լա Ֆուենտե. «Ֆրանսիան հիասքանչ է, բայց խաղում էր աշխարհի լավագույն հավաքականի դեմ»
Դե լա Ֆուենտե. «Ֆրանսիան հիասքանչ է, բայց խաղում էր աշխարհի լավագույն հավաքականի դեմ»
15/07/2026 - 15:23

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիայի թիմի նկատմամբ տարած հաղթանակի (2:0) մասին, հայտնում է As-ը։

«Բարդ է նկարագրել, թե ինչ ենք հիմա զգում, բայց սա անկեղծ ուրախություն է։ Սա հիասքանչ թիմ է։ Մենք դեռ պետք է ևս մեկ քայլ կատարենք դեպի չեմպիոնություն։ Եզրափակիչում խաղալը հսկայական պատասխանատվություն է և առաջնահերթություն։ Մենք դրան պետք է շատ լուրջ մոտենանք։

Հանդերձարանում բոլորն ասում էին, որ մրցելու ենք աշխարհի հզորագույն հավաքականներից մեկի դեմ, որն ունի լավագույն խաղացողներին։ Ֆրանսիան հիասքանչ է, բայց խաղում էր աշխարհի լավագույն հավաքականի դեմ»,- ասել է 64-ամյա մասնագետը։

«Ֆուրիա ռոխան» 2010թ. ի վեր առաջին և պատմության մեջ երկրորդ անգամ դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ հուլիսի 19-ին կմրցի Անգլիա – Արգենտինա դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026