Պաշտոնական. ՄՅՈՒ-ն ձեռք բերեց Բելգիայի հավաքականի ավագին 📸
«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել «Ասթոն Վիլայի» կիսապաշտան Յուրի Տիլեմանսին, հայտնում մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։
Transfermarkt-ի տվյալներով` «Կարմիր սատանաները» 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 41 միլիոն եվրո։
Անվանի ֆուտբոլիստը նոր ակումբուն կխաղա «18» համարով։
Տիլեմանսն «Ասթոն Վիլայում» հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 134 խաղում գրանցել է 10 գոլ ու 25 ասիստ։
Փորձառու ֆուտբոլիստը 2015թ. հունիսից հրավիրվում է Բելգիայի հավաքական, որի կազմում 90 խաղում խփել է 15 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։ Նա այս տարվա ապրիլից ազգային թիմի ավագն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml