«Արարատ-Արմենիայի» նորեկի անհավանական գոլը «Ռիգայի» դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին խաղում «Արարատ-Արմենիան» մրցակցի դաշտում 2:3 հաշվով պարտվեց Լատվիայի չեմպիոն «Ռիգային»։
Հայաստանի չեմպիոնից 63-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց թիմի նորեկ Սանդրո Լիման` հաշիվը դարձնելով 2:2։
35-ամյա բրազիլացին վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում Պորտուգալիայի բարձրագույն առաջնությունը ներկայացնող «Ալվերկայից» տեղափոխվել «Արարատ-Արմենիա»` նոր ակումբի կազմում խփելով առաջին գոլը։
Չնայած պարտությանը` Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ։ Հայկական ակումբն առաջին մրցավեճում հաղթել էր 2:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml