«Արսենալը» 90 միլիոն կառաջարկի Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար
«Արսենալը» լրջորեն հետաքրքրված է «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեսի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Զինագործները» 28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կառաջարկեն 90 միլիոն եվրո։
«Կաչաղակաները» Գիմարայեսի տարսնֆերը կվաճառեն, եթե վճարվի 120 միլիոն եվրո։
Բրազիլացի ֆուտբոլիստն ուզում է հեռանալ «Նյուքասլից»։ Նա արդեն մինչև 2031թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել «Արսենալի» հետ։
Transfermarkt-ի տվյալներով` եթե գործարքը կայանա, կդառնա լոնդոնյան գրանդի պատմության մեջ երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։
«Արսենալը» ավելի շատ գումար վճարել է միայն Դեկլան Ռայսի տեղափոխության համար։ «Զինագործները» 2023թ. ամռանն անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը «Վեսթ Հեմից» գնել է 116,6 միլիոն եվրոյով։
Գիմարայեսը «Նյուքասլում» հանդես է գալիս 2022թ. հունվարից, 195 խաղում խփել է 31 գոլ, կատարել 32 գոլային փոխանցում։
Փորձառու ֆուտբոլիստը 2020թ. նոյեմբերից հրավիրվում է Բրազիլիայի հավաքական։ Նա «Պենտակամպիոնների» կազմում 48 խաղում գրանցել է 3 գոլ ու 12 ասիստ։
Գիմարայեսն ազգային թիմի հետ մասնակցեց ԱԱ-2026-ին` 5 խաղում կատարելով 4 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Transfermarkt, Արսենալ, Բրազիլիայի հավաքական, Բրունո Գիմարաես, Նյուքասլ, տրանսֆերներ