ՀԱՀ-ի գլխավոր մարզիչը պատմական ռեկորդ գրանցեց Մունդիալներում
Հուգո Բրոսը դարձավ աշխարհի առաջնությունների պատմության մեջ փլեյ-օֆֆ-ում աշխատած ամենատարեց մարզիչը, հայտնում է Mister Chip-ը։
Կանադայի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում (0:1) Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչը եղել է 74 տարեկան և 79 օրական։
Բելգիացի մասնագետը գերազնացել է Ուրուգվայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսի ռեկորդը, որը Ֆրանսիայի հավաքականի դեմ ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչի խաղում (0:2) 71 տարեկան և 125 օրական էր։
Կանադայի դեմ խաղը Հուգո Բրոսի վերջին հանդիպումն էր ՀԱՀ-ի հավաքականի ղեկին։ Վետերան մասնագետն ավարտում է մարզչական կարիերան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, ՀԱՀ-ի հավաքական, Հուգո Բրոս, Մունդիալ-2026, Ուրուգվայի հավաքական, Օսկար Տաբարես