ԱԱ-2026. Կաբո Վերդեն անհավանական պատմություն կերտեց` դուրս գալով փլեյ-օֆֆ 🎥
ԱԱ-2026-ի H խմբի երրորդ տուրում Կաբո Վերդեի ազգային հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց Սաուդյան Արաբիայի հետ։
Հանդիպման հերոսներից էր աֆրիկյան հավաքականի դարպասապահ Վոժինյան` կատարելով 3 սեյվ։
«Կապույտ շնաձկները» 3 միավորով զբաղեցրին երկրորդ տեղը` դուրս գալով 1/16 եզրափակիչ, որտեղ կմրցի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի դեմ։ Սաուդյան Արաբիան 2 միավորով վերջին` 4-րդ տեղը զբաղեցրեց խմբում և ավարտեց մրցելույթը։
Կաբո Վերդեն, որը պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Մունդիալին, դարձավ մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս եկած երբևէ ամենաքիչ բնակչութչուն (530 հազար մարդ) ունեցող երկիրը։
Բուբիստայի գլխագորած թիմը խմբային փուլի բոլոր խաղերում ոչ-ոքի գրանցեց։ Կաբո Վերդեն ոչ-ոքի էր խաղացել նաև Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի (0:0) և Ուրուգվայի (2:2) հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml