ԱԱ-2026. Ջախջախիչ պարտությունից հետո գլխավոր մարզչի պաշտոնանկություն է եղել
Սաբրի Լյամուշին հեռացվել է Թունիսի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է անվանի լրագրող Բեն Ջեյքոբսը։
Ֆրանսիացի մասնագետը պաշտոնանկ է արվել Շվեդիայի հավաքականից ԱԱ-2026-ի F խմբի առաջին տուրում կրած 1:5 հաշվով պարտության պատճառով։
Թունիսի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ պաշտոնապես չի հաստատել 51-ամյա մարզչի հեռացման մասին։
«Կարթագենի արծիվները» Լյամուշիի գլխավորությամբ հանդես էին գալիս 2026թ. հունվարից, 5 խաղում տարել են 1 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի, կրել 3 պարտություն։
Թունիսը Մունդիալում հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին` մրցելով Ճապոնիայի հավաքականի դեմ, մեկնարկը` ժամը 8:00-ին։
Կարդացե՛ք նաև`
- Մունդիալների պատմության մեջ երկրորդ ամենաարագ գոլը` փոխարինման դուրս գալուց հետո
- ԱԱ-2026. Հունիսի 15-ի խաղային օրվա անոնսը
- ԱԱ-2026. Գերմանիան փայլում է` ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախելով Կյուրասաոյին
- ԱԱ-2026. Ճապոնիան դրամատիկ ու գոլառատ ոչ-ոքի կորզեց Նիդերլանդներից
- ԱԱ-2026. Կոտ դ’Իվուարը 90-րդ րոպեին հաղթանակ կորզեց Էկվադորից
- ԱԱ-2026. Իսակի ու Դյոկերեշի բենեֆիսը. Շվեդիան ջախջախեց Թունիսին
- Գերմանիան շրջանցեց Բրազիլիային ` դառնալով Մունդիալների ամենաարդյունավետ հավաքականը
- Գնդակում տեղադրված հատուկ սենսորի շնորհիվ արձանագրվել է Շվեդիայի գոլերից մեկը
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml