Տոտենհեմը կողմնորոշվել է Քեյնի փոխարինողի հարցում
Լոնդոնի «Տոտենհեմը» շարունակում է Հարի Քեյնին փոխարինող փնտրել, ով վնասվածքի պատճառով բացակայելու է երկար ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն վերջնական կողմնորոշվել է անգլիացի հարձակվողի փոխարինողի հարցում։ Պորտուգալացի մասնագետը ցանկանում է իր թիմում տեսնել «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Վիլիան Ժոզեին։
Աղբյուրի պնդմամբ գործարքը մոտ է կայացմանը, և ֆուտբոլիստն այսօր կամ վաղը մեկնելու է Լոնդոն՝ բուժզննում անցնելու համար։
Նշենք, որ բրազիլացի հարձակվողի և «Ռեալ Սոսյեդադի» պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 70 միլիոն եվրո։
28-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ։
# Ժոզե Մոուրինիո, Ռեալ-Սոսիեդադ, Վիլիան Ժոզե, Տոտենհեմ