Աշխարհի առաջնությունների ամենախենթ դրվագները` ըստ The Athletic-ի 📸
Բրիտանական հեղինակավոր The Athletic պարբերականը ներակայցրել է իր վարկածով աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենախենթ դրվագները։
- Զինեդին Զիդանի` Մարկո Մատերիացիին գլխով հարվածը (ԱԱ-2006)
- Դիեգո Արմանդո Մարադոնայի «Աստծո ձեռքը» (ԱԱ-1986)
- Բրազիլիայի հավաքականի` կիսաեզրափակիչում Գերմանիայից կրած 1:7 հաշվով պարտությունը (ԱԱ-2014)
- Հարալդ Շումախերի ու Պատրիկ Բատիստոնի կոպտագույն բախումը (ԱԱ-1982)
- Լուիս Սուարեսի` Ջորջիո Կիելինիին կծելը (ԱԱ-2014)
- Ռոյ Քինի` Իռլանդիայի հավաքականի ճամբարը լքելը (ԱԱ-2002)
- Մրցավար Գրեհեմ Փոլի` Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոսիպ Շիմունիչին երկու դեղին քարտ ցույց տալն ու դաշտից չհեռացնելը (ԱԱ-2006)
- Ռիվալդոյի սիմուլյացիան (ԱԱ-2002)
- Ֆրանկ Ռայկարդի` Ռուդի Ֆյոլերի վրա թքելը (ԱԱ-1990)
- Ռոնալդոյի` ԱԱ-1998-ի եզրափակիչի հայտացուցակից դուրս մնալն ու վերադառնալը
- Ֆրանսիայի հավաքականում առաջացած կոնֆլիկտը (ԱԱ-2010)
- «Նյուրնբերգյան ճակատամարտ». ԱԱ-2006-ի Պորտուգալիա – Նիդերլանդներ կոպտագույն ու սկանդալային հանդիպումը
- Ֆրենկ Լեմպարդի չարձանագրված գոլը (ԱԱ-2010)
- Լուիս Սուարեսի` Գանայի դեմ խաղում գնդակի` ձեռքով հեռացումը դատարկ դարպասից(ԱԱ-2010)
- Փոլ Գասկոյնի արտասվելը (ԱԱ-1990)
- Երգչուհի Դիանա Ռոսի վրիպումը ԱԱ-1994-ի բացման միջոցառման ժամանակ
- Զայիրի հավաքականի ֆուտբոլիստի` մրցակցի տուգանայինի ժամանակ հարվածով գնդակը հեռացնելը (ԱԱ-1974)
- Աշխարհի առաջնության գավաթի գողանալը (ԱԱ-1966)
- Առաջին աշխարհի առաջնությունը (ԱԱ-1930)
- Դեյվիդ Բեքհեմի կարմիր քարտը Դիեգո Սիմեոնեին հարվածելու համար (ԱԱ-1998)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml