«Լիվերպուլը» պայմանագիր է կնքել նոր գլխավոր մարզչի հետ 📸
Անդոնի Իռոլան կգլխավորի «Լիվերպուլը», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն արդեն պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
Բասկ մասնագետի պահանջն է եղել պայմանագիրը ստորագրել երկու տարով, ինչպես նա անում էր «Բորնմութում» աշխատելու ժամանակ։
Մերսիսայդյան գրանդը դեռ պաշտոնապես չի հաստատել Իռաոլայի նշանակումը։ Նա պաշտոնում կփոխարինի Առնե Սլոթին, որն օրեր առաջ էր ազատվել աշխատանքից։
43-ամյա մասնագետը «Բորնմութը» մարզում էր 2023թ. հուլիսից։ Ակումբն ավարտված մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 6-րդ տեղն ու 127 տարվա պատմության մեջ առաջին անգամ նվաճել եվրագավթային մրցաշարի ուղեգիր։ «Բալերը» հանդես կգան Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml