Խուլիան Ալվարեսն ընտրություն է կատարել «Բարսայի» և ՊՍԺ-ի միջև
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը նախընտրում է տեղափոխվել «Բարսելոնա», ոչ թե «Պարի Սեն-Ժերմեն», հաստատում է As-ը։
Փարիզյան գրանդն արգենտինացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամիսներ առաջ կապվել է «Ռոխիբլանկոսի» ներկայացուցիչների հետ։ Ակումբները հիանալի հարաբերություններ ունեն, բայց 26-ամյա հարձակվողն իրեն չի տեսնում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմում։
«Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է Ալվարեսի ծառայություններով` օրեր առաջ նրա տրանսֆերի համար կատարելով առաջին առաջարկը։ «Բլաուգրանան» պատրաստ էր վճարել 100 միլիոն եվրո, բայց մադրիդյան գրանդից մերժում է ստացել։
Դեռ ավելին` «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկո Սերեսոն հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում բանակցություններ վարել կատալոնական գրանդի հետ։
78-ամյա ֆունկցիոները նշել է, որ «Ատլետիկոն» Ալվարեսի տրանսֆերը կվաճառի, եթե վճարվի նրա պայմանագրով սահմանված 500 միլիոն եվրո հրաժարագինը։
Ալվարեսն էլ, իր հերթին, «Ատլետիկոյի» ղեկավարությանը հայտնել է, որ ուզում է հեռանալ ակումբից։
Արգենտինացուն ձեռք բերել հավակնում է նաև «Արսենալը», բայց ֆուտբոլիստը չի ուզում վերադառնալ Անգլիա, որտեղ հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»։
Խուլիան Ալվարեսն «Ատլետիկո» է տեղափոխվել 2024թ. օգոստոսին, 106 խաղում խփել է 49 գոլ, կատարել 17 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Խուլիան Ալվարես, ՊՍԺ, տրանսֆերներ