Առաջին ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում եվրագավաթային երկու տիտղոս է նվաճել 📸
Էվան Գեսանը դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում եվրագավաթային երկու տիտղոս է նվաճել։
Կոդտիվուարցի հարձակվողը «Քրիստալ Փելասի» կազմում դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։ Լոնդոնյան ակումբում նա հանդես է գալիս վարձավճարով։
24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ասթոն Վիլային», որը նվաճել էր Եվրոպա լիգայի տիտղոսը։
ՈՒԵՖԱ-ի կանոնադրության 11.03 հոդվածի համաձայն` եվրագավաթային մրցաշարերի հաղթողն ու եզրափակիչի մասնակից ակումբն ստանում են 50-ական մեդալ։ Մրցաշարի հաղթող ճանաչվելու համար նվազագույն հանդիպումների մասնակցության սահմանափակում չկա։
Գեսանը Եվրոպա լիգայում «Ասթոն Վիլայի» կազմում մասնակցել է 7 հանդիպման ու խփել մեկ գոլ։ Հարձակվողը ևս 1 գոլ էլ խփել է Կոնֆերենցիաների լիգայում «Քրիստալ Փելասի» կազմում անցկացրած 6 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml