ԱԱ-2026. Իսպանիայի հավաքականի հայտացուցակը 🎥
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Դավիդ Ռայա («Արսենալ», Անգլիա), Ժոան Գարսիա («Բարսելոնա»)։
Պաշտպաններ` Պաու Կուբարսի, Էրիկ Գարսիա (երկուսն էլ` «Բարսելոնա»), Մարկ Կուկուրելիա («Չելսի», Անգլիա), Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր», Գերմանիա), Էմերիկ Լապորտ («Ատլետիկ Բիլբաո»), Մարկ Կուբիլ, Մարկոս Լյորենտե (երկուսն էլ` «Ատլետիկո Մադրիդ»), Պեդրո Պոռո («Տոտենհեմ», Անգլիա)։
Կիսապաշտպաններ` Պեդրի, Գավի (երկուսն էլ` «Բարսելոնա»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Ֆրանսիա), Մարտին Սուբիմենդի, Միկել Մերինո (երկուսն էլ` «Արսենալ»), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ալեքս Բաենա («Ատլետիկո Մադրիդ»)։
Հարձակվողներ` Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ»), Դանի Օլմո, Լամին Յամալ, Ֆերան Տոռես (բոլորը` «Բարսելոնա»), Նիկո Վիլիամս («Ատլետիկ Բիլբաո»), Յերեմի Պինո («Քրիստալ Փելաս», Անգլիա), Բորխա Իգլեսիաս («Սելտա»), Վիկտոր Մունյոս («Օսասունա»)։
«Ֆուրկա ռոխայի» հայտացուցակում չի ընդգրկվել Մադրիդի «Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ։
Եվրոպայի գործող չեմպիոնը նախքան Մունդիալը հունիսի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի, իսկ հունիսի 9-ին` Պերուի հետ։
Իսպանացիներն ԱԱ-2026-ի H խմբում հունիսի 15-ին կմրցեն Կաբո Վերդեի, հունիսի 21-ին` Սաուդյան Արաբիայի, իսկ հունիսի 27-ին` Ուրուգվայի հավաքակա ւ դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml