1986թ. ի վեր «Լիվերպուլի» ոչ մի ֆուտբոլիստ չի ընդգրկվել Անգլիայի հավաքականի` խոշոր մրցաշարի հայտացուցակում
«Լիվերպուլի» ոչ մի ֆուտբոլիստ չի ընդգրկվել Անգլիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակում։
Opta-ն գրում է, որ 1986թ. ի վեր սա առաջին դեպքն է, երբ խոշոր մրցաշարում (Մունդիալ ու Եվրո) մերսիսայդյան գրանդը որևէ ներկայացուցիչ չունի «Երեք առյուծների» հայտացուցակում։
Անգլիացիների հայտացուցակում կա 16 տարբեր ակումբի ֆուտբոլիստ։ Միայն ԱԱ-1966-ի հայտացուցակում է ավելի շատ ակումբ ներկայացված եղել` 17։ Այդ ժամանակ Անգլիայի հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-1966, ԱԱ-2026, Անգլիայի հավաքական, Աշխարհի առաջնություն, Լիվերպուլ, Մունդիալ-1966, Մունդիալ-2026