Մի շարք անվանի ֆուտբոլիստներ դուրս են մնացել Անգլիայի` ԱԱ-2026-ի հայտացուցակից
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ԱԱ-2026-ի հայտացուցակից դուրս է թողել մի շարք անվանի ֆուտբոլիստների, հաստատում են տարբեր աղբյուրներ։
The Athletic-ի տվյալներով` գերմանացի մասնագետի որոշմամբ Մունդիալը բաց կթողնեն «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերն ու պաշտպան Լիվայ Քոլվիլը։
«Երեք առյուծների» հայտացուցակից դուրս է մնացել նաև «Մանչեսթեր Սիթիի» ենթահարձակվող Ֆիլ Ֆոդենը։
«Լիդսի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը նույնպես բաց կթողնի քառամյակի գլխավոր մրցաշարը, որն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 34 խաղում 14 գոլ է խփել։
The Telegraph-ը գրում է, որ Տուխելը հայտացուցակից դուրս է թողել նաև Ադամ Ուորթոնին («Քրիստալ Փելաս»), Մորգան Գիբս-Ուայթին («Նոթինգհեմ Ֆորեսթ»)։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` Լյուկ Շոուն («Մանչեսթեր Յունայթեդ») ու Ֆիկայո Թոմորին («Միլան») դուրս են մնացել անգլիացիների հայտացուցակից։
Ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը Տուխելի որոշմամբ ևս չի մասնակցի մրցաշարին։
Գերմանացի մասնագետն Անգլիայի հավաքականի` ԱԱ-2026-ի վերջնական հայտացուցակը կհրապարակի մայիսի 22-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Ադամ Ուորթոն, Անգլիայի հավաքական, Աշխարհի առաջնություն, ԱՊԼ, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, Թոմաս ՏՈւխել, Լևի Քոլվիլ, Լյուկ Շոու, Հարի Մագուայեր, Մորգան Գիբս-Ուայթ, Մունդիալ-2026, Քոուլ Պալմեր, Ֆիլ Ֆոդեն, Ֆիկայո Թոմորի