Հունգարիան 8 տարի անց նոր չեմպիոն ունեցավ 🎥
«Դյորը» պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ Հունգարիայի չեմպիոն։
Երկրի առաջնության վերջին` 33-րդ տուրում Բալաժ Բորբեյի գլխավորած թիմը մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Կիշվարդային»։
Հյուրերի չեմպիոնական գոլը 10-րդ րոպեին խփեց Նադիր Բենբուալին։
«Դյորը» 69 միավորով գրավեց առաջին տեղը։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2013 թվականին։
Հունգարիայում նախորդ 7 տարիներին չեմպիոն էր դարձել միայն «Ֆերենցվարոշը»։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը 68 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բալաժ Բորբեյ, Դյոր, Հունգարիայի Բարձրագույն առաջնություն, ՖԵրենցվարոշ