Թիկնիզյանի ասիստն օգնել է «Ցրվենային» անչափ դժվարին պայքարում դառնալ Սերբիայի գավաթակիր 🎥
Թիկնիզյանի ասիստն օգնել է «Ցրվենային» անչափ դժվարին պայքարում դառնալ Սերբիայի գավաթակիր 🎥
14/05/2026 - 16:48

«Ցրվենա Զվեզդան» պատմության մեջ 9-րդ անգամ դարձել է Սերբիայի գավաթակիր։

Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը մրցաշարի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Վոյվոդինային»։

Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով։

«Վոյվոդինան» Կոռնել Սյուչի ու Միլուտին Վիդոսլավլևիչի գոլերի շոնրհիվ 2:0 հաշվով անակնալ հաղթանակ էր տանում, բայց Բելգրադը ներկայացնող ակումբը մեծ դժվարությամբ կարողացաել է խուսափել պարտությունից։

«Ցրվենա Զվեզդայից» 53-րդ րոպեին հաշիվը կրճատել է ավստրիացի անվանի հարձակվող Մարկո Առնաուտովիչը` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի ասիստը։

Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

90+7-ին էլ հանդիպումը լրացուցիչ ժամանակ է տեղափոխել Ռոդրիգոն։

Ստանկովիչի սաները 11-մետրանոցները հաղթել են 5:4 հաշվով։

«Ցրվենա Զվեզդան» երկրի գավաթը նվաճում է 6-րդ անգամ անընդմեջ։ Ակումբը 12 անգամ էլ դարձել է Հարավսլավիայի, 9 անգամ` Սերբիայի և Չեռնոգորիայի գավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026