Թոփ-5 լիգաներում հաղթանակ տարած առաջին կին գլխավոր մարզիչը 🎥
Թոփ-5 լիգաներում հաղթանակ տարած առաջին կին գլխավոր մարզիչը 🎥
11/05/2026 - 11:56

Մուրի-Լուիզե Էտան («Ունիոն Բեռլին) դարձել է եվրոպական թոփ-5 առաջնություններում հաղթանակ գրանցած առաջին կին գլխավոր մարզիչը։

Գերմանիայի Բուդնեսլիգայի 33-րդ տուրում «Ունիոն Բեռլինը» Անդրեյ Իլիչի, Օլիվեր Բերկի ու Յոսիպ Յուրանովիչի խփած գոլերի շնորհիվ մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Մայնցին»։

Մայրաքաղաքային ակումբը 34-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես է գալիս այս տարվա ապրիլից` տանելով առաջին հաղթանակը։ Էտան նաև եվրոպական թոփ-5 առաջնությունների պատմության մեջ առաջին կին գլխավոր մարզիչն է։

«Ունիոնը» 36 միավորով բարձրացել է 12-րդ տեղ, «Մայնցը» 10-րդն է և ունի 37 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026