«Բավարիան» ֆանտաստիկ comeback արեց` գոլ խփելով 90+2-ին ու 90+9-ին 🎥
«Բավարիան» ֆանտաստիկ comeback արեց` գոլ խփելով 90+2-ին ու 90+9-ին 🎥
04/04/2026 - 19:37

Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրում «Բավարիան» արտագնա խաղում 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ «Ֆրայբուրգի» նկարտմամբ։

Տանտերերը Յոհան Մանզամբիի ու Լուկաս Հոլերի գոլերի շնորհիվ մինչև խաղավերջ հաղթում էին երկու գնդակի տարբերությամբ, բայց «ռեկորդ մայսթերը» կարողացավ ոչ միայն փրկել հանդիպումը, այլև ֆանտաստիկ comeback անել։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից 81-րդ ու 90+2-րդ րոպեներին աչքի ընկավ Տոմ Բիշոֆը` գրանցելով դուբլ։

20-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամռանն է միացել մյունխենյան գրանդին` նոր թիմում խփելով անդրանիկ գոլերը։ Գերմանացի կիսապաշտպանը 33-րդ հանդիպումն անցկացրեց ակումբում։

Թվում էր, թե կողմերը խաղաղությամբ կբաժանվեն, բայց 90+9-րդ րոպեին «Բավարիան» հաղթանակ կորզեց. հերոսացավ 18-ամյա Լենարտ Կառլը` Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփելով «ռեկորդ մայսթերի» 100-րդ գոլը։

«Բավարիան» 73 միավորով առաջին տեղում է, «Ֆրայբուրգը»` 37 միավորով 8-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026