Պաշտոնական. «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ընդունելու հայտ է ներկայացրել
«Բարսելոնան» ՈՒԵՖԱ-ին «Կամպ Նոու» ստադիոնում Չեմպիոնների լիգայի 2028/29 մրցաշրջանի եզրափակիչն ընդունելու հայտ է ներկայացրել, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
««Բարսելոնան», քաղաքային խորհրդի և Կատալոնիայի կառավարության հետ համատեղ, «Կամպ Նոու» ստադիոնն առաջարկել է որպես Չեմպիոնների լիգայի 2029թ. եզրափակիչի անցկացման հավանական վայր` Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ։
Այս գործընթացը վերլուծության և գնահտման փուլի մի մասն է։ Ակումբը և ներգրավված մյուս կառույցները ներկայացրել են պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը։ Դա թույլ կտա զարգացնել գործընթացը, իսկ ՈՒԵՖԱ-ն հնարավորություն կունենա գնահատել հայտի համապատասխանությունը։
Վերջնական հայտի պաշտոնական ներկայացումը և փաստաթղթերի ամբողջական ցանկի հանձնումը նախատեսված է 2026թ. հունիսին»,- նշված է «Բարսելոնայի» պաշտոնական հայտարարության մեջ։
«Կամպ Նոու» ստադիոնը Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ընդունել է 1989 և 1999 թվականներին։ Լեգենդար մարզադաշտում «ականջավոր գավաթը» նվաճել են «Միլանն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
2026թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում», իսկ 2027թ.` Մադրիդի «Մետրոպոլիտանո» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Բարսելոնա, Կամպ Նոու, Չեմպիոնների-լիգա