«Ման. Յունայթեդի» անպարտելության անհավանական շարքը շարունակվեց 📸
Անգլիայի Պրեմեիր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում գերգոլառատ ոչ-ոքի (4:4) է գրանցել «Բորնմութի» հետ։
Մանկունիական գրանդը 1984թ. մայիսից ի վեր Անգլիայի առաջնությունում սեփական դաշտում ոչ մի պարտություն չի կրել, եթե հաղթողի կարգավիճակում է ընդմիջման գնացել։
«Կարմիր սատանաների» անպարտելության շարքը հասել է արդեն անհավանական 394 խաղի` տանելով 359 հաղթանակ, գրանցելով 35 ոչ-ոքի։
«Բորնմութի» դեմ հանդիպման ընդմիջմանը «Յունայթեդը» հաղթում էր 2:1 հաշվով։
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 16 խաղից հետո 26 միավորով 6-րդ տեղում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Մանչեսթեր Յունայթեդ