«Ռեալը» հրաժարվել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստին ձեռք բերելու գաղափարից
«Ռեալը» հրաժարվել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստին ձեռք բերելու գաղափարից
28/11/2025 - 12:12

«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մադրիդյան գրանդը մտադիր էր 2026թ. ամռանը ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակում, բայց «արքայական» ակումբը «Լիվերպուլին» արդեն հայտնել է, որ հրաժարվել է այդ գաղափարից` դուրս գալով Կոնատեի համար մղվող պայքարից։

Մերսիսայդյան գրանդն ու 26-ամյա պաշտպանը բանակցում են նոր պայմանագիր կնքելու շուրջ։ Կողմերի գործող համաձայնագիրը կլրանա 2026թ. հուլիսի 1-ին։

Կոնատեն արդեն առաջարկ ստացել է «Լիվերպուլից», որը, սակայն, դեռ չի շտապում ընդունել։

Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն անգլիական ակումբում հանդես է գալիս 2021թ. հուլիսից, 150 խաղում խփել է 6 գոլ, կատարել 4 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025