ՊՍԺ-ն թրիլերային հաղթանակ է կորզել «Լիոնից» 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 12-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3:2 հաշվով թրիելայրին հաղթանակ է տարել «Լիոնի» նկատմամբ։
Փարիզյան գրանդից մեկական գոլ խփել են Ուոորեն Զայիր-Էմերին, Խվիչա Կվարացխելիան ու Ժոաու Նևեշը։ Վերջինն իր թիմի համար հաղթանակ է կորզել 90+5-րդ րոպեին։
«Լիոնից» աչքի են ընկել Աֆոնսո Մորեյրան ու Էյնսլի Մեդլեյնդ-Մայլսը։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 27 միավորով վերադարձել է առաջին տեղ։ «Լիոնը» 20 միավորով 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am