«Չելսին» խոշոր հաշվով հաղթել է «Վուլվզին»` բարձրանալով երկրորդ տեղ 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին»։
Լոնդոնյան գրանդից երկրորդ խաղակեսում մեկական գոլ են խփել Մալո Գուստոն, Ժոաո Պեդրոն ու Պեդրու Նետում։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 20 միավորով բարձրացել է երկրորդ տեղ, «գայլերը» 2 միավորով վերջինն են` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am