ԱԱ-2026-ի որակավորում. Ֆարերյան կղզիները սենսացիոն հաղթանակ տարավ 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի L խմբի 7-րդ տուրում Ֆարերյան կղզիների ազգային հավաքականը սեփական դաշտում 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Չեխիայի թիմի նկատմամբ։
Տորսհավնում կայացած խաղում տանտերերից 67-րդ րոպեին հաշիվը բացեց Հանուս Սորենսենը։
78-րդ րոպեին չեխերից հաշիվը հավասարեցրեց Ադամ Կարաբեցը, սակայն 81-րդ րոպեին Էյդուն Կլակստայնի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց Մարտին Ագնարսոնը։
Ֆարերները հոկտեմբերի 9-ին էլ սեփական դաշտում 4:0 հաշվով անսպասելի ջախջախիչ հաղթանակ էին տարել Չեռնոգորիայի հավաքականի դեմ։
«Ձկնորսները» վաստակել են 12 միավոր ու L խմբում երրորդ տեղում են, Չեխիան 13 միավորով երկրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am