Մբապեի գոլի շնորհիվ «Լիլը» ոչ-ոքի է կորզել ՊՍԺ-ից 🎥
Մբապեի գոլի շնորհիվ «Լիլը» ոչ-ոքի է կորզել ՊՍԺ-ից 🎥
06/10/2025 - 10:04

Ֆրանսիայի Լիգա 1-ի 7-րդ տուրում «Լիլն» ու ՊՍԺ-ն չեն պարզել հաղթողին. գրանցվել է 1:1 հաշիվը։

«Պիեռ Մորուա» ստադիոնում կայացած խաղում փարիզյան գրանդից հաշիվը 66-րդ րոպեին բացել է Նունու Մենդեշը, սակայն «Լիլին» 85-րդ րոպեին փրկել է Էթան Մբապեն` գրավելով իր նախկին ակումբի դարպասը։

18-ամյա կիսապաշտպանը 2017-2024թթ. եղել է «Պարի Սեն-Ժերմենի» համակարգում և ակումբի հիմնական թիմում 5 հանդիպման է մասնակցել։ Նա Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրն է։

Կրտսեր Մբապեն Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն երկրորդ գոլը։

ՊՍԺ-ն 16 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը, «Լիլը» 7-րդն է ու 11 միավոր ունի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025