Օրվա տրանսֆերային անցուդարձ N1

Օրվա տրանսֆերային անցուդարձ N1

07/01/2020 - 22:32

Անգլիա

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, Լոնդոնի «Տոտենհեմը» ծրագրում է վարձակալել «Ատլետիկո Մադրիդի» ֆրանսիացի եզրային կիսապաշտպան Տոմա Լեմարին։ Վարաձակալության արժեքը կարող է կազմել մոտ 6 մլն եվրո, որն իր մեջ կներառի նաև 60 մլն եվրոյով խաղացողին պարտադիր գնելու կետ։ Խաղացողը նույնպես դեմ չէ լքել Մադրիդը, քանի որ նրա գործերն ակումբում այնքան էլ լավ չէ, իսկ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ Լեմարը չի արդարացրել սպասելիքները։

Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը վաղուց գտվում է եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Սակայն, այս ձմռանը սլովակն ֆուտբոլիստին մտադիր է ձեռք բերել Պեպ Գվարդիոլան։ «Սիթիի» ղեկավարությունը մտադիր է կլորիկ գումար վճարել «Ինտերին»՝ խաղացողի համար։ Բայց, խաղացողի համար պայքարում, անգլիական ակումբը ստիպված կլինի մրցել «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ։ Այս մասին տեղեկացնում է The Mirror-ը։

Իտալիա

Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, Միլանի «Ինտերը» մտադիր է այս ձմռանը ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին և պատրաստ է նրա համար վճարել 23 մլն եվրո։ Սակայն, ըստ աղբյուրի, միլանցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ավելի շատ հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալի ծառայություններով, ով վատ հարաբերությունների ակումբի ղեկավարության հետ։ «Ներաձուրիների» սպորտային տնօրեն Բեպե Մարոտան էլ նշել է, որ ակումբի ղեկավարությունը կապ չի հաստատել Էրիկսենի հետ և նրան գնելու մտադրություն չունեն։

Իսկ ահա Թուրինի «Յուվետնուսի» կիսապաշտպաններ Էմրե Ջանն ու Ադրիեն Ռաբիոն այս ձմռանը չեն լքի թիմը։ Այս մասին տեղեկացնում է «Յուվենտուսի» տնօրենների խորհդի անդամ Ֆաբիո Պարատիչին։

Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն տեղեկացնում է, որ «Նապոլին» պատրաստ է 35 մլն եվրո ներդնել «Վերոնայի» երկու ֆուտբոլիստների ձեռքբերման համար։ Այդ ֆուտբոլիստներն են կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատը և կենտրոնական պաշտպան Ամիր Ռահմանին։ Ամրաբատին ցանկանում են ձեռք բերել ամռանը, իսկ Ռահմանիին՝ այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Գերմանիա

Երբեմնի խոստումնալից ֆուտբոլիստ Մարիո Գյոթցեն ոչ մի կերպ չի գտնում իր տեղը։ Դորտմունդի «Բորուսիան» դժգոհ է 27-ամյա խաղացողից և մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից, երբ լրանա պայմանագրի ժամկետը։ Կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել նոր պայամանագրի հարցում, քանի որ խաղացողը չի ցանկանում ստանալ ավելի ցածր աշխատավարձ։ Գյոթցեի ներկա աշխատավարձը կազմում է տարեկան 10 մլն եվրո, սակայն դորտմունդյան ակումբը պատրաստ է վճարել միայն 7 մլն եվրո։

«Սևիլիայի» ֆուտբոլիստ Մունաս Դաբուրը պաշտոնապես դարձել է «Հոֆֆենհայմի» ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։ Իսրայելցի խաղացողը նոր ակումբի կազմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով, իսկ անդալուսական ակումբը տրանսֆերի դիմաց կստանա 12 մլն եվրո։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։

Իսպանիա

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պայթեցնել տրանսֆերային շուկան։ Ըստ Tutto Mercato-ի՝ «արքայական» ակումբը պատրաստվում է «Բարսելոնայի» քթի տակից փախցնել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Դրա համար մադրիդյան ակումբին մեծ ջանքեր պետք չեն։ Խաղացողի հրաժարագինը կազմում է 111 մլն եվրո, բայց այն ակտիվացնել կլինի միայն հուլիսին։

Զինեդին Զիդանն ու Ֆլորենտինո Պերեսն արդեն մշակել են այս տրանսֆերն իրականացնելու մարտավարություն։ Լուկա Յովիչն ու Մարիանո Դիասը կվաճառվեն։ Հավանական է նաև, որ կհեռանա նաև Գարեթ Բեյլը, իսկ Կարիմ Բենզեման կմնա ակումբում, սակայն որպես Լաուտարոյի փոխարինող։

MILAN, ITALY – DECEMBER 01: Lautaro Martinez of FC Internazionale celebrates after scoring the opening goal during the Serie A match between FC Internazionale and SPAL at Stadio Giuseppe Meazza on December 1, 2019 in Milan, Italy. (Photo by Emilio Andreoli/Getty Images)
  • Խորվաթական SN-ը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնան» «Դինամո Զագրեբին» Դանի Օլմոյի հետ կապված առաջին առաջարկն է կատարել։ Ըստ աղբյուրի՝ ակումբը պատրաստ է վճարել 10 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։
  • Ըստ The Athletic՝ ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Դի Սի Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» 34-ամյա կիսապատշպտան Լուկա Մոդրիչի ծառայություններով։ Ուեյն Ռունիի և Զլատան Իբրահիմովիչի հեռանալով՝ ամերիկյան ֆուտբոլում գրեթե ոչ մի աստղ չի մնացել, այդ իսկ պատճառով ակումբը ցանկանում է Մոդրիչին ձեռք բերելով, պահել որոշակի բալանս։ «Դի Սի»-ն խաղացողի գործակալի հետ արդեն սկսել է բանակցությունները, իսկ տրանսֆերը նախատեսված է իրականացնել 2020-ի ամռանը։

Ֆրանսիա

ՊՍԺ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանիի տեղափոխությունը «Ատլետիկո» դառնում է ավելի հավանական։ El Chiringuito-ի տեղեկություններով «Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը նախորդ շաբաթ օրը հանդիպել է խաղացողի հետ, իսկ հաջորդ օրը՝ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ, և կարծես թե կողմերը համաձայնության են հասել։

Սակայն, L’Equipe-ը տեղեկացնում է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ներկա պահին որևէ հստակություն չկա անգլիական ակումբների կողմից, սակայն 32-ամյա ուրուգվայցի հարձակվողը կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023