Ժերոմ Բոատենգը հայտարարել է կարիերան ավարտելու մասին 🎥
Անվանի պաշտպան Ժերոմ Բոատենգը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել` հայտարարելով կարիերան ավարտելու մասին։
37-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն ավստրիական ԼԱՍԿ-ն էր, որտեղ հանդես էր գալիս 2024թ. հուլիսից` մասնակցելով 14 հանդիպման։
Բոատենգն առավել հայտնի է «Բավարիայում» ունեցած մրցելույթներով։ Նա մյունխենյան գրանդի գույները պաշտպանել է 2011-2021թթ., 363 խաղում 10 գոլ է խփել, կատարել 25 ասիստ, նվաճել 25 տիտղոս։
Պաշտպանը հանդես է եկել նաև «Համբուրգում», «Լիոնում», «Մանչեսթեր Սիթիում», «Հերտայում» և «Սալերնիտանայում»։
Բոատենգը նաև 1 գոլ ու 5 ասիստ է գրանցել Գերմանիայի ազգային հավաքականում անցկացրած 76 խաղում, 2014թ. դարձել աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Գերմանիայի հավաքական, Ժերոմ Բոատենգ