FA CUP. Քուրթիս Ջոնսի փայլուն գոլը, Տոտենհեմը ճգնաժամի մեջ է, իսկ Չելսին շարունակում է պայքարը?
Կայանում են Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի հանդիպումները։
«Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում տեղի ունեցավ հերթական մերսիսայդյան դերբին, որի շրջանակում «Լիվերպուլը» նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության հասավ «Էվերտոնի» նկատմամբ։
Հանդիպման միակ գնդակը 71-րդ րոպեին խփեց «Լիվերպուլի» երիտասարդ կիսապաշտպան Քուրթիս Ջոնսը՝ պտտեցրած հարվածով դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։
Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս հիմնական կազմով չկարողացավ առավելության հասնել Չեմպիոնշիփի 16-րդ հորիզոնականը զբաղեցնող «Միդլսբրոյին» և ստիպված կլինի անցկացնել ևս մեկ հանդիպում:
Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ Ժոզե Մոուրինիոյի սաների կազմից աչքի է ընկել Լուկաս Մոուրիան, իսկ տանտերերի կազմից՝ Էշլի Ֆլետչերը։
Ֆրենկ Լեմպարդը նույնպես դիմել էր որոշակի ռոտացիաների՝ առաջատար մի շարք խաղացողների տալով հանսգտի հնարավորություն։ Սակայն, «Չելսի» սեփական հարկի ներքո վստահ հաղթանակ տարավ «Նոթինգհեմ Ֆորեսթի» նկատմամբ՝ հյուրեի դարպասն ուղարկելով 2 անպատասխան գնդակ։
Առաջին խաղակեսում լոնդոնյան ակումբի հաղթանակը կերտեցին Կալում Հոդսոն-Օդոյին և Ռոս Բարկլին։
Դևիդ Մոյսեի գլխավորությամբ «Վեսթ Հեմը» տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը։ Լոնդոնյան ակումբը հյուրընկալվելիս դժվարությամբ առավելության հասավ Առաջին լիգան ներկայացնող «Գիլլինգհեմի» նկատմամբ։ «Մրճահարները» հաղթեցին 0։2 հաշվով, իսկ գոլերի հեղինակներ դարձան Պաբլո Սաբալետան և Պաբլո Ֆորնալսը։
Պայքարը հաջորդ փուլում կշարունակի նաև Պրեմիեր լիգայի միջնամասում հանգրվանած «Շեֆիլդ Յունայթեդը», որը սեփական դաշտում 2։1 հաշվով առավելության հասավ նշանակությամբ հինգերդ լիգայի ներկայացուցիչ «Ֆայլդի» նկատմամբ։
Քրիս Ուայլդերի սաներին հաղթանակ պարգևեցին Կալամ Ռոբինսոնի և Լեոն Կլարկի խփած գոլերը, իսկ հյուրերի կազմից միակ գնդակը խփեց Ջորդան Վիլիյամսը։
Երեկ կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Չարլթոն» 0։1 «Վեսթ Բրոմվիչ»
«Քրյու» 1։3 «Բարնսլի»
«Քրիսթալ Փելես» 0։1 «Դերբի Քաունթի»
«ՔՊՌ» 5։1 «Սուոնսի Սիթի»
«Բրիսթոլ Ռովերս» 2։2 «Քովենթրի Սիթի»
«Բերթոն Ալբիոն» 2։4 «Հորթհեմպտոն»
Նշենք նաև, որ այսօր ուշ երեկոյան՝ 23։55 րոպեին կկայանա 1/32 եզրափակչի վերջին հանդիպումը, որի շրջանակում կմրցեն «Արսենալն» ու «Լիդս Յունայթեդը»։ Ոչ-ոքի ավարտված հանդիպումների վերախաղարկումները տեղի կունենան հունվարի 14-ին։
# FA-Cup