75 միլիոն. Լուիս Դիասի տրանսֆերը համաձայնեցվել է
«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը կարիերան կշարունակի «Բավարիայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մյունխենյան գրանդը կոլումբացի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության է հասել։ Գործարքը, պարգևավճարները ներառյալ, կարժենա 75 միլիոն եվրո։
Transfermarkt-ի տվյալներով` գործարքը կդառնա մերսիսայդյան գրանդի պատմության մեջ տրանսֆերի երրորդ ամենաթանկ վաճառքն ու կզիջի միայն ռեկորդակիր Ֆիլիպե Կոուտինիոյի («Բարսելոնա»` 135 միլիոն եվրո) և Լուիս Սուարեսի («Բարսելոնա»` 81,72 միլիոն եվրո) տեղափոխություններին։
28-ամյա վինգերը «Բավարիայի» հետ կկքնի 4 տարվա պայմանագիր։
Դիասը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2022 թ. հունվարին, 148 խաղում խփել է 41 գոլ, կատարել 23 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բավարիա, Լիվերպուլ, Լուիս Դիաս, տրանսֆերներ