Here we go! Ռեշֆորդը կտեղափոխվի «Բարսելոնա»
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը կարիերան կշարունակի «Բարսելոնայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բլաուգրանան» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը տրանսֆերի գնման իրավունքով կվարձակալի անգլիացի ֆուտբոլիստին։ Ակումբները գործարքի հարցում ամբողջական համաձայնության են հասել։
The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտայնի տեղեկություններով` «Բարսելոնան» կվճարի 27-ամյա ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը։ Դա «Յունայթեդի»` Ռեշֆորդի տեղափոխության հարցում համաձայնություն տալու գլխավոր գործոնն է եղել։
Կատալոնական ակումբը հաջորդ շաբաթ ծրագրում է անցկացնել Ռեշֆորդի բուժզննումը։
Եզրային ֆուտբոլիստը մանկունիական գրանդի համակարգում էր 2005 թվականից և ակումբի հիմնական թիմում 426 խաղում 138 գոլ է խփել, կատարել 77 ասիստ։
Ռեշֆորդը 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձավճարով հանդես է եկել «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցել է 17 հանդիպման, մրցակիցների դարպասը գրավել 4 անգամ, կատարել 6 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Դավիդ Օրնշտայն, Մանչեսթեր Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո