AKNEYE-ը՝ Harmony VII-ին

AKNEYE-ը՝ Harmony VII-ին

18/07/2025 - 12:55

Ս.թ. հուլիսի 8-11-ին AKNEYE-ը մասնակցել է Երևանում տեղի ունեցած Harmony Meetup 7-ին:

Վրաստանից Հայաստան էր ժամանել AKNEYE արտիստ Էլենե Մետրևելին: Նա տեղում ստեղծագործել է՝ ներկայացնելով «Աշխարհների ներդաշնակություն» խորագրով պերֆորմանսը։

«Harmony-ի շրջանակում AKNEYE-ի հետ գործակցությունը բնության, մարդկանց և սիրո մասին է: Իմ արվեստի կենդանի կատարմամբ փորձում եմ ցույց տալ, որ բնությունը դեռ ապրում է մեր մեջ, մենք ենք բնությունը: Ուստի պետք է վայելել ամեն պահը, լավագույն կերպով օգտագործել այս տեխնոլոգիաներն ու մեզ տրված բոլոր հնարավորությունները. ցուցաբերել սեր, տալ սեր և ստանալ սեր: Սա է իմ ներկայացման հիմնական գաղափարը», – նշել է արվեստագետը:

Հյուրերը մեծ հետաքրքրությամբ հետևում էին ակն քանդակի ստեղծմանը՝ աշխատանքային քննարկումները մեկտեղելով արվեստի յուրօրինակ ցուցադրության հետ:

Ներկաներից Openbox-ի ղեկավար Եվա Ջանգն ընդգծել է AKNEYE-ի կարևոր գործունեությունը. «Շատ ոգևորիչ է: Տպավորված եմ: Բիզնես լանչի էի, զրուցում էի գործընկերներիս հետ, երբ տեսա սա ու այլևս չկարողացա կենտրոնանալ հանդիպման վրա: Ես արվեստի մեծ սիրահար եմ, այդ պատճառով եկա այստեղ՝ ուշադիր նայելու: Կարծում եմ՝ այս հարթակը հիանալի հնարավորություն է տալիս արվեստագետին՝ իր գեղեցիկ արվեստը ցուցադրելու համար»:

2024 թվականի Վենետիկի Բիենալեի օրերին AKNEYE-ի տաղավարում ցուցադրություն ունենալուց հետո, սա AKNEYE-ի և Էլենե Մետրևելիի երկրորդ համագործակցությունն էր: Այն հիշեցրել է՝ ներդաշնակությունը թաքնված է բարության, գեղեցկության և փոփոխության աշխարհների ամբողջականության մեջ, ստեղծագործական ոգին ու միասնության ուժը գերազանցում են բոլոր սահմանները:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023