Լյովը կարող է վերադառնալ աշխատանքի ու կրկին հավաքական գլխավորել
Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոաքիմ Լյովը կարող է վերադառնալ աշխատանքի, հաղորդում է Championat.Asia–ն։
65-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Ուզբեկստանի ֆուտբոլային ասոցիացիան, որն արդեն բանակցում է նրա հետ։
Ուզբեկստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր։ Երկրում ցանկանում են հնարավորինս մարտունակ մասնակցել քառամյակի գլխավոր մրցաշարին, ուստի մտադիր են փորձառու մասնագետի նշանակել գլխավոր մարզիչ պաշտոնում։
Ուզբեկստանի հավաքականն այժմ գլխավորում է Թիմուր Կապաձեն, որը պաշտոնն ստանձնել է 2025 թ. հունվարին։
Յոաքիմ Լյովը Գերմանիայի հավաքականը մարզել է 2006-2021 թթ.։ «Բուդնեսմանշաֆթը» նրա գլխավորությամբ 2014 թ. դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2017 թ. նվաճել է Կոնֆեդերացիայի գավաթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Գերմանիայի հավաքական, Թիմուր Կապաձե, Մունդիալ-2026, Յոհաքիմ Լյով, Ուզբեկստանի հավաքական