«Կրասնոդարը» Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ստացել

«Կրասնոդարը» Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ստացել

08/07/2025 - 14:45

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» սելեկցիոն բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը նշել է, որ ակումբը թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ այս ամռանը ոչ մի առաջարկ չի ստացել։

Բուզնիկինը, խոսելով անգլիական «Լիդսի»` Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին, նշել է.

«Դուք հասկանում եք այդ լուրերի մակարդակը։ Այնտեղ աշխատում է Դանիել Ֆարկեն, որը շատ լավ ծանոթ է Սպերցյանին։ Բնականաբար, դա կարելի է կապել այն փաստի հետ, որ ենթադրաբար որոշ խորհրդակցություններ են տեղի ունեցել, բայց այսօրվա դրությամբ նրա տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական ոչ մի առաջարկ չենք ստացել։ Եկե՛ք սպասենք»,- նշել է Բուզնիկինը, որի խոսքը մեջբերում է «Мачт ТВ»-ն։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Լիդսը» 2023 թ. հուլիսից մարզում է Դանիել Ֆարկեն։ Գերմանացի մասնագետը 2022 թ. հունվարից մարտ եղել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը և աշխատել նաև Սպերցյանի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023