Here we go! Պոլ Պոգբան կվերադառնա մեծ ֆուտբոլ
Անվանի կիսապաշտպան Պոլ Պոգբան կվերադառնա մեծ ֆուտբոլ ու կտեղափոխվի «Մոնակո», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիայի Լիգա 1-ում հանդես եկող ակումբը պայմանագիր կստորագրի 32-ամյա ֆուտբոլիստի հետ, որն ուժի մեջ կլինի 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։
Այժմ կողմերի փաստաբաններն ստուգում են պայմանագրի բոլոր կետերը, ինչից հետո Պոգբան առաջիկա ժամերին կմեկնի Մոնակո և բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
Պոլ Պոգբայի նախորդ ակումբը «Յուվենտուսն» էր։ Նա թուրինյան գրանդը պաշտոնապես լքել է 2024 թ. դեկտեմբերին` խզելով պայմանագիրը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը 2023 թ. սեպտեմբերից մինչև 2025 թ. մարտի 10-ը դոպինգային սկանդալի պատճառով որակազրկված է եղել։
Պոգբան պաշտոնական վերջին հանդիպմանը մասնակցել է 2023 թ. սեպտեմբերի 3-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# լիգա 1, Մոնակո, Յուվենտուս, Պոլ Պոգբա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո