«Ման. Յունայթեդն» Օնանայի տրանսֆերի վերաբերյալ հարցում է ստացել

«Ման. Յունայթեդն» Օնանայի տրանսֆերի վերաբերյալ հարցում է ստացել

20/06/2025 - 20:03

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի Լիգա 1-ում, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

Կամերունցի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»։ Մոնեգասկյան ակումբն Օնանայի տեղափոխության վերաբերյալ հարցում է կատարել «կարմիր սատանաներին»։ Կողմերը նաև նախնական բանակացություններ են վարել։

Եթե 29-ամյա դարպասապահը լքի «Մանչեսթեր Յունայթեդը», մանկունիական գրանդը կփորձի «Ատալանտայից» ձեռք բերել Մարկո Կարնեսեկիին։

Չնայած «Ատալանտան» բավական խոշոր գումար կպահանջի իտալացի դարպասապահի տեղափոխության համար, «Յունայթեդը» հուսով է, որ կհաջողվի համաձայնության հասնել տրանսֆերի շուրջ։

24-ամյա Կարնեսեկին ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 44 խաղից 18-ում դարպասն անառիկ է պահել։

Անդրե Օնանան էլ «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2023 թ. ամռանը, մասնակցել 101 հանդիպման, անցկացրել 24 «չոր» խաղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023