Պաշտոնական. «Փյունիկը» պայմանագիր կնքեց «Ֆեյրենսեի» ավագի հետ 🎥
«Փյունիկը» պայմանագիր է կնքել պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Պորտուգալիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ֆեյրենսեն» էր։ Նա 2024/25 մրցաշրջանում ակումբի ավագն էր։ Ալմեյդան ժամանակին հանդես է եկել միայն պորտուգական ակումբներում` «Լեյրայում», «Ռիու Ավեում» և այլուր։
Transfermarkt-ն Ալմեյադայի տրանսֆերային արժեքը գնահատում է 550 հազար եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, հայկական-ֆուտբոլ, ՀՊԼ, Փյունիկ, Ֆեյրենսե, Ֆիլիպե Ալմեյդա