Պաշտոնական. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը` «Ռեալի» ֆուտբոլիստ
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր Առնոլդը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի պայմանագիրը նախատեսված կլինի 2031 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Անգլիացի ֆուտբոլիստը նոր ակումբին կմիանա հունիսի 1-ից և իսպանական գրանդի կազմում կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը։
26-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2004 թվականից և ակումբի հիմնական թիմում 354 խաղում 23 գոլ է խփել, կատարել 92 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լիվերպուլ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ